ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զոդի կամրջի վրա երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատաքննությանը դատավորը հնչեցրեց մեղադրական ճառը

Զոդի կամրջի վրա երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատաքննությանը դատավորը հնչեցրեց մեղադրական ճառը

Արարատի մարզի Զոդի կամրջի վրա մոտ երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատաքննության ժամանակ այսօր դատախազը հնչեցրեց մեղադրական ճառը՝ պահանջելով Սողոմոն Հակոբյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման։

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունը կատարելու համար մեղավոր ճանաչել եւ նրան դատապարտել ազատազրկման 8 տարվա ժամկետով, նրան զրկելով տրանսպորտային միջոցներ վարել 3 տարի ժամկետով՛՛։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեռեւս 2019 թվականի հուլիսի 6-ին նշյալ կամրջի վրա միմյանց էին բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով հրդեհ էր բռնկվել։ «ԳԱԶԵԼ»-ի ուղեւորներից 7-ը հրդեհի հետեւանքով մահացել էին, 4-ը՝ ստացել տարբեր աստիճանի այրվածքներ։

Ամբաստանյալի աթոռին այս գործով «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանն է, որը հենց դեպքի օրը ձերբակալվել էր եւ մինչ օրս կալանքի տակ է։

Ըստ մեղադրանքի՝ Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման պահանջները, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։

Հավելենք, որ Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

  • Կիսվել: