շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զինծառայողների ծնողները նկարել են՝ ինչպես է Աշոտ Փաշինյանն ինքնակամ նստում մեքենան (տեսանյութ)

Զինծառայողների ծնողները նկարել են՝ ինչպես է Աշոտ Փաշինյանն ինքնակամ նստում մեքենան (տեսանյութ)

Զոհված զինծառայողների հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Աշոտ Փաշինյանն ինքնակամ քայլում զոհված զինծառայողների ծնողներից Գայանե Հակոբյանի հետ։

Տեսանյութին կից փաստաբանը գրել է․ «ՀՀ քրեական օրենսգրքի 191 -րդ հոդվածը (մարդուն առևանգելը)պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար,որը կատարվել է.
1.Իր կամքին հակառակ
2.կամ նրա կամքը անտեսելով
3.կամ նրա անօգնական վիճակն օգտագործելով:

Ստորև ներկայացվող տեսանյութը հերքում է հանցակազմի առկայությունը:

Մնացածի մասին հաջորդիվ»։

Տեսանյութը՝

  • Կիսվել: