շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Ժողովուրդ». Ռեսուրս են ծախսում, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով շատ քրգործեր կարճվում են. Հայկ Գրիգորյան

«Ժողովուրդ». Ռեսուրս են ծախսում, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով շատ քրգործեր կարճվում են. Հայկ Գրիգորյան

«Ժողովուրդը» գրում է.

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ հարցազրույցում հաստատել է, որ հենց Կոմիտեն ունի խնդիր՝ ժամանակ, ռեսուրս են ծախսում, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով շատ քրգործեր կարճվում են: «Այո, իհարկե, նման իրավիճակներ լինում են»,- ասել է Հ. Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթն, ի դեպ, մինչ օրս բազմաթիվ դեպքեր է ներկայացրել, երբ նույն խնդրի՝ պատասխանատվության կանչելու վաղեմության ժամկետը սպառված լինելու պատճառով աղմկահարույց շատ քրգործեր պարզապես կարճվել են: Գրել էինք, օրինակ, որ վաղեմության ժամկետի հիմքով կկարճվի Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի մասով հարուցված քրեական գործը, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: