հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ժողովուրդ». Դատական համակարգը հայտնվել է խնդրի առջեւ

«Ժողովուրդ». Դատական համակարգը հայտնվել է խնդրի առջեւ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգը հայտնվել է խնդրի առջեւ: Ինչպես հայտնի է, մինչեւ մարտի 31-ը հայտարարագիր ներկայացնելու ենթակա պաշտոնյաները դրանք պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Եվ այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարության հունվարի 30-ի նիստում հաստատվել էր հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների կողմից լրացվող տարեկան, պաշտոնեական պարտականությունները ստանձնելու եւ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի օրինակելի ձեւերը:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին դեռեւս ընդունված չէ կառավարության՝ նոր հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանող կամ փոփոխող որոշումը: Եվ, ահա, դատական համակարգը ահազանգում է, որ իրենց մինչեւ մարտի 31-ը ժամանակ է տրված հայտարարագիր ներկայացնելու համար, սակայն մինչ օրս դեռեւս ընդունված չէ կառավարության՝ նոր հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանող կամ փոփոխող որոշումը: Եվ դատավորներն ահազանգում են, թե չեն հասցնի պատշաճ ներկայացնել անհրաժեշտ տվյալները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: