Ժամը 14։00-ի դրությամբ 284 անձ է բերման ենթարկվել Երևանում, նրանցից 278-ը բաց են թողնվել
Ժամը 14։00-ի դրությամբ 284 անձ է բերման ենթարկվել Երևանում, նրանցից 278-ը բաց են թողնվել։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Բոլորը` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից անհնազանդության խաղաղ ակցիաներ են տեղի ունեցել Հանրապետության ողջ տարածքով։