ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է արցախցի անչափահաս. Նա միակողմանի ծնողազուրկ է

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է արցախցի անչափահաս. Նա միակողմանի ծնողազուրկ է

Սեպտեմբերի 19-ին զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանքով իր պարապմունքի վայրից ձերբակալվել է արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանը:  Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը՝ Աբգար Պողոսյանը:

Նա նշեց, որ այս ընթացքում Սամվելը չի խուսափել իրավապահներից, ապրել է իր բնականոն կյանքով: 

«Ես ենթադրում եմ, որ այսքան ուշ ձերբակալությունըը պայմանավորված է նրանով, որ փորձել են մինիմում, չակերտավոր ապացույցներ ունենան, քանի որ նախորդ ձերբակալությունները բավականին անհիմն էին, եւ ցույց տվեցին, որ դրանք երկար կյանք չունեն, ողնաշար չունեցող դեպքեր էին: Նաեւ այսքան ուշ ձերբակալելը կարող ենք կապել իրավապահների դանդաղկոտության հետ»,- ասաց նա:

 Նշենք, որ Սամվել Միրզոյանը Մարտակերտից է, բազմազավակ ընտանիքի զավակ է, միակողմանի ծնողազուրկ է:

 Փաստաբանը նշեց, որ  քննրչականը ավելի ուշ Սամվելին կալանավորելու միջնորդություն կներկայացնի:

  • Կիսվել: