կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Զանգ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Միքայել Նահապետյանն ու շարժման ևս մի քանի անդամներ բերման ենթարկվեցին

«Զանգ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Միքայել Նահապետյանն ու շարժման ևս մի քանի անդամներ բերման ենթարկվեցին

Ոստիկանությունը Երևանի Արամի փողոցից բերման ենթարկեց իրազեկման ակցիա իրականացնող «Զանգ» շարժման երեք անդամի, իսկ Սարյան փողոցից՝ շարժման նախաձեռնող խմբի անդամ Միքայել Նահապետյանին։

Նշենք, որ քաղաքացիները վրանը բացած իրազեկման ակցիա էին իրականացնում, իսկ ոստիկանությունը պահանջում էր քայլել իրենց նախանշած ուղղությամբ և դուրս չգալ ճանապարհի երթևեկելի հատված։

Քանի որ ակցիայի մասնակիցները չենթարկվեցին պահանջին, ոստիկանությունը բերման ենթարկեց նրանցից մի քանիսին:

Հավելենք, որ արդեն երրորդ օրն է՝ Երևանի Կենտրոնի փողոցներում «Զանգ» շարժման անդամներն իրազեկման ակցիա են իրականացնում։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և փորձում վրան տեղադրել Հանրապետության հրապարակում:

  • Կիսվել: