«Զանգ» շարժման բերման ենթարկված ներկայացուցիչներն ազատ են արձակվել
«Զանգ» շարժման բերման ենթարկված ներկայացուցիչներն ազատ են արձակվել: Այս մասին տեղեկանում ենք շարժման տելեգրամյան ալիքից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր «Զանգ» շարժման անդամներն իրազեկման ակցիա էին իրականացրել Սարյան փողոցով՝ վանկարկելով «Մենք հնազանդ չենք, մենք համաձայն չենք»։ Ոստիկանները պահանջել էին մայթով իրականացնել ակցիան։
Մասնակիցները նշել էին, որ մայթերով անհարմար է իրականացնել ակցիան, նրանք պահանջել էին ապահովել երթի՝ երթևեկելի գոտով անցնելու հնարավորությունը մինչև այն պահը, երբ հնարավոր լինի իրականացնել մայթերով։
«Զանգ» շարժման համակարգող խմբի անդամ Սուրեն Սահակյանը պնդել էր, որ երթը չի կարող շարժվել մայթով, որտեղ սրճարաններ կան, և տարածքը նեղ է, այլ պիտի իր բնականոն ընթացքով շարժվի այն ուղղությամբ, որը կորոշվի հընթացս։
Ոստիկանները նրան և շարժման այլ մասնակիցների բերման էին ենթարկել: