չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ըստ օրենքի, որևէ հրավեր կամ թույլտվություն չի կարող պահանջվել կամ սահմանվել Վեհափառի համար. Փաստաբան

Ըստ օրենքի, որևէ հրավեր կամ թույլտվություն չի կարող պահանջվել կամ սահմանվել Վեհափառի համար. Փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանն արձագանքել է այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառ Հայրապետի Սարդարապատի հուշահամալիր մուտքը խոչընդոտելու վերաբերյալ հիմնավորումներին:

Նա, մասնավորապես, գրել է. «Նիկոլ Փաշինյանը լրագրողներին փորձել է բացատրել, թե ինչու է արգելվել Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Ասված մեկնաբանությունն իհարկե թվացյալ հիմնավոր է, սակայն այն միայն թվացյալ է, հերթական մանիպուլյացիան է և ամբողջությամբ հակասում է Պետական արարողակարգի մասին օրենքին։

Այսպես, Պետական արարողակարգի մասին օրենքի 3-րդ հոդվածի, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 11-րդ հոդվածի 12-րդ մասի համակարգային վերլուծությունից բխում է, որ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում անցկացվող միջոցառումը պետական արարողակարգային միջոցառում է, իսկ ցանկացած պետական արարողակարգի միջացռմանը Ամենայն հայոց կաթողիկոսը ինքնուրույն է որոշում մասնակցել դրան, թե ոչ։ Որևէ հրավեր կամ թույլտվություն չի կարող պահանջվել կամ սահմանվել Վեհափառի համար։

Եթե Վեհափառը ինքնուրույն որոշում է, որ պետք է մասնակցի պետական արարողակարգային միջոցառմանը, ապա նա ավագությամբ երկրորդն է, այսինքն՝ եթե Հանրապետության նախագահը մասնակցում է, ապա նրան ավագությամբ հաջորդում է Վեհափառը, իսկ վարչապետը երրորդն է, այսինքն՝ Վեհափառը վարչապետի նկատմամբ ունի ավագություն։

 

Հետևեաբար, ոստիկանության գործողություններն ամբողջությամբ ապօրինի էին, դրանք հակասում էին ոստիկանության մասին օրենքին և համապատասխանում էին քրեական օրենսգրքի հատուկ հոդվածի»։

  • Կիսվել: