երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ընտրություններում հաղթելը որեւէ մեկին անձեռնմխելիություն չի տալիս. Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանի մասին

Ընտրություններում հաղթելը որեւէ մեկին անձեռնմխելիություն չի տալիս. Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանի մասին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՏԻՄ ընտրություններին:

Նա նշեց. ՛՛Որոշ համայնքներում, օրինակ, Ախուրյանում, ՔՊ-ն ամենաշատ ձայներն է ստացել, բայց այդ համայնքներում եղել է, որ ընդդիմությունը միավորվել է եւ իշխանություն է ձեւավորել՛՛:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում ամենաշատ ձայն ստացած ուժերը չկարողացան ձեւավորել իշխանություն, օրինակ՝ Վանաձորում քրգործ հարուցվեց նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ՝ Փաշինյանն ասաց. ՛՛Եթե մեր քաղաքականությունն այն լիներ, որ մենք քրեական հետապնդումներով թույլ չենք տալիս, որ այդպիսի իշխանություն ձեւավորվի, բոլոր տեղերում այդ նույն բանը կարտահայտվեր: Բազմաթիվ այլ տեղերում է ընդդիմությունը հաղթել՝ Կապանում, Տաթեւում: Իսկ ինչու այդպես չէ, որովհետեւ այդ քրեական գործերը ընտրությունների հետ կապ չունեն:

Այսինքն՝ եթե մեկը մասնակցում է ընտրությունների, պետք է ինքն օրենքից վե՞ր լինի, իհարկե, ոչ: Ակնհայտ է, որ ՏԻՄ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան: Ընտրություններում հաղթելը որեւէ մեկին անձեռնմխելիություն չի տալիս, բացի օրենքով սահմանված դեպքերից՛՛:

  • Կիսվել: