հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ընտանեկան բռնության թեժ գծերին հեռախոսազանգերը 50 տոկոսով ավելացել են

Ընտանեկան բռնության թեժ գծերին հեռախոսազանգերը 50 տոկոսով ավելացել են

Արտակարգ դրության պայմաններում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ կազմակերպությունների թեժ գծերին ստացված հեռախոսազանգերի թիվը մարտ ամսին կազմել է 803 զանգ, որից 172-ն ընտանեկան բռնության վերաբերյալ, ապրիլ ամսին՝ 750 զանգ, որից 250-ն ընտանեկան բռնության վերաբերյալ եւ մայիս ամսին արձանագրվել է 915 զանգ, որից 256-ն ընտանեկան բռնության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայից։
 
Համեմատելով եւ վերլուծելով այս ցուցանիշը` կարող ենք հստակ նկատել, որ ավելացել են ընտանեկան բռնության թեժ գծերի հեռախոսազանգերը. եթե մարտ ամսին փետրվարի համեմատ 30% աճ էր գրանցվել, ապա ապրիլին այն կազմում էր՝ 40%, իսկ մայիսին՝ համապատասխանաբար 50%։
 
Առկա իրավիճակն առավել ակներեւ է դարձնում այն բոլոր քաղաքական, սոցիալական, կառուցվածքային խնդիրները, որոնք պահանջում են համակարգային լուծումներ։ Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որպեսզի պետական մարմինները ձեռնարկեն հրատապ քայլեր եւ ներառեն հասարակության տարբեր շերտերի կարիքները քաղաքականության եւ իրավական փոփոխությունների անհրաժեշտ գործընթացներում:

Մանրամասներն՝ այստեղ։

  • Կիսվել: