շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Վթարից 11 օր հետո 60-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Վթարից 11 օր հետո 60-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Մարտի 7-ին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 132,9-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենաներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդները տեղափոխվել էին հիվանդանոց: Ապրիլի 18-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 60-ամյա Արամայիս Ղազարյանը, մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: