ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաերթի չի ենթարկվել, ինքն է ավտոյից ընկել մեքենայի վրա. Աստղիկ Գալեյանը՝ Աշոտ Փաշինյանի մասին

Վրաերթի չի ենթարկվել, ինքն է ավտոյից ընկել մեքենայի վրա. Աստղիկ Գալեյանը՝ Աշոտ Փաշինյանի մասին

ՀՀ քննչական կոմիտեի բաժնի մոտ 44-օրկյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողի ծնող Աստղիկ Գալեյանը, որը ՔԿ է բերման ենթարկվել և ձերբակալվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով, լրագրողների հետ զրույցում հերքեց Աշոտ Փաշինյանի այն պնդումը, որ ՛՛Տոյոտա՛՛ մակնիշի մեքենան իրեն վրաերթի է ենթարկել։

՛՛Իրեն վրաերթի չի ենթարկել, ինքն է ավտոյից ընկել մեքենայի վրա։ Ի՞նչ աներ (՛՛Տոյոտայի՛՛ վարորդը- խմբ.), եթե չարգելակեր, այն ժամանակ կմտներ մեքենայի տակ։ Տեսանյութը կա, թող մի հատ լավ դնեն, նայեն։ Կամ իրենց երեխային ինչո՞ւ են մենակ թողնում փողոց, որ գիտեն՝ այսքան ծնող կա, ում երեխան Եռաբլուրում է, տարբեր պանթեոններում է։ Թող մեկին դնեն իր հետևից քայլող՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: