հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան. փաստաբան

Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան. փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում է հայց ներկայացնել դատարան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան, կապված օտարերկրյա գործակալական ցանցի հիմնասյուն հանդիսացող Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ:

ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից՛՛:

 
Հիշեցնենք, որ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս երեկ «Ազատություն ռադիոկայանի» լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

 

Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։

«Ազատությունն» իր աշխատանքի խոչընդոտման այս փաստի վրա է հրավիրել Ոստիկանության ուշադրությունը։

 

 

  • Կիսվել: