հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ֆլեշ» բենզալցակայանում. կա վիրավոր. կասկածյալը Հունաստանի քաղաքացի է

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ֆլեշ» բենզալցակայանում. կա վիրավոր. կասկածյալը Հունաստանի քաղաքացի է

Նոյեմբերի 1-ին, վճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում. ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Ա. Խաչատրյան և Հ. Հակոբյան փողոցների խաչմերուկում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանում ծեծկռտուք է տեղ ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության հետախույզները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի է և այդ օրը, ժամը 19:00-ին «Ձախ ազդրոսկրի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն է տեղափոխվել է Երևանի բնակիչ 41-ամյա Հայկ Մ.-ն:

Ոստիկանները պարզել են, որ այդ օրը ժամը 15:20-ի սահմաններում նշված բենզալցակայան է ժամանել անհայտ մի քաղաքացի, ով ցանկացել է բենզին լիցքավորել, որի ժամանակ նրա և Հայկ Մ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի:

Քրեական հետախույզները պարզել են, որ Հայկ Մ.-ի հետ վիճաբանել է Հունաստանի Հանրապետության քաղաքացի 25-ամյա Է. Էլեֆտերիադիսը: Ոստիկանների կողմից անցկացրած բացատարակ աշխատանքների արդյունքում վերջինը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և ձերբակալվել:

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: