երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վերաքննիչը մերժել է սիրիացի վարձկանների՝ արդարացման պահանջով ներկայացրած միջնորդությունը

Վերաքննիչը մերժել է սիրիացի վարձկանների՝ արդարացման պահանջով ներկայացրած միջնորդությունը

Ի՞նչ ընթացքում է Հայաստանում կալանավորված Արցախյան պատերազմի մասնակից սիրիացի վարձկանների նկատմամբ հարուցված քրեական գործը, որը դեռ մեկ տարի առաջ ուղարկվել էր դատարան: Արդյո՞ք նրանք այս պահին Հայաստանում են, և նրանց չեն արտահանձնել։

168.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը նշեց, որ վարձկանների արտահանձնում տեղի չի ունեցել։

«Հաստատապես կարող եմ ասել, որ վարձկանների արտահանձնում տեղի չի ունեցել, այդ վարձկանները Հայաստանում են։

ՀՀ գլխավոր դատախազությունն է դատարանում հանրային մեղադրանքը պաշտպանում։ Հայտնի է, որ արդեն կա դատավճիռ, որով այդ երկու անձն էլ դատապարտվել են ցմահ ազատազրկման, սակայն դատավճռի բողոքարկման և այդ պահի ընթացքի վերաբերյալ կարող է մեկնաբանություն տալ Գլխավոր դատախազությունը»,- նշեց Ռաֆայել Վարդանյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: