շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վերաքննիչ դատարանը բավարարել է էջմիածնեցի գործարարի սպանության գործը նոր քննության ուղարկելու բողոքը

Վերաքննիչ դատարանը բավարարել է էջմիածնեցի գործարարի սպանության գործը նոր քննության ուղարկելու բողոքը

ՀՀ վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է 26 տարի առաջ սպանված Մհեր Պողոսյանի գործը նոր քննության ուղարկելու դատախազության բողոքը: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

 

«ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր կայացրած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը՝ 26 տարվա վաղեմության՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում կատարված Մհեր Պողոսյանի սպանության գործով Աշտարակի շրջանային ժողդատարանի կողմից կայացված դատավճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ»,- գրել է Աբրահամյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը հեղափոխությունից հետո ՌԴ-ից վերադարձել էր և գործի վերաբացման ուղղությամբ աշխատանքներ կատարել։

Նախօրեին Էդուարդ Պողոսյանը տեսանյութ էր հրապարակել, որը նկարահանվել է 2019 թվականի նոյեմբերի 23-ին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են փակ դեմքով և մահակներով զինված 2 անձ հետապնդում Էդուարդ Պողոսյանին։ 

  • Կիսվել: