շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Վեոլիա ջուր»-ի տեսուչը կասկածվում է «Նոր Զովք»-ի մոտ 35-ամյա տղամարդուն դանակահարելու մեջ

«Վեոլիա ջուր»-ի տեսուչը կասկածվում է «Նոր Զովք»-ի մոտ 35-ամյա տղամարդուն դանակահարելու մեջ

Նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է  ստացվել, որ 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 57 բրիգադը  «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 35-ամյա Աշոտ Ս.-ն է:

Ժամերի ընթացքում ոստիկանները պարզել են, որ Աշոտ Ս.-ին Գալշոյան փողոցում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ դանակահարել է Երևանի բնակիչ 31-ամյա Գագիկ Մ.-ն:

Ոստիկանության ծառայողները Վիլնյուսի փողոցում հայտնաբերել են Գագիկ Մ.-ին և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նա ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում, որպես՝ տեսուչ:

  • Կիսվել: