կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վայրէջք կատարեցինք նոր իրականություն․ Կարեն Անդրեասյանը քաղաքական հայտարարություն է արել

Վայրէջք կատարեցինք նոր իրականություն․ Կարեն Անդրեասյանը քաղաքական հայտարարություն է արել

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

«Մի լավ բան #6

Հայաստանը մենակ չէ:

2020-2022-ի դաժան մենությունը փշրեց մեր բոլոր աշխարհաքաղաքական միֆերը: (Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվից էր ասում, որ Հայաստանը Արցախի հարցում չունի դաշնակիցներ): Մեր քաղաքական միտքը վայրէջք կատարեց իրականություն և նոր հայացքով վերադարձավ իր իսկ հարևանությանը:

Եվ մինչ մեր հիմնական դաշնակիցը ստիպված սևեռվել էր Ուկրաինայի վրա, Իրանը կասեցրեց մի շարք ոտնձգություններ, Հնդկաստանը զենք տրամադրեց, ԵՄ-ն սահմանային դիտորդներ ուղարկեց, Ֆրանսիան դեռևս սիմվոլիկ զենք ու փող տվեց, ԵԽԽՎ-ն սանկցիա կիրառեց Ադրբեջանի դեմ, իսկ ԱՄՆ-ն ու Վրաստանը դեռ փորձում են խաղաղության հակել մեր թշնամիներին:

Երանի՜ մի օր պարզապես չունենանք թշնամիներ: Դրա համար պետք է զորեղ բանակ ու դիվանագիտություն, այդ երկուսի համար` ուժեղ տնտեսություն, իսկ վերջինիս համար էլ` արդար դատարան: Մի խոսքով, բոլոր ճանապարհները տանում են դատարան»:

  • Կիսվել: