շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՔԿՀ-ներն ունենալու են անվտանգության 3 գոտիներ՝ ցածր, միջին եւ բարձր ռիսկայնության. Կարեն Անդրեասյան

ՔԿՀ-ներն ունենալու են անվտանգության 3 գոտիներ՝ ցածր, միջին եւ բարձր ռիսկայնության. Կարեն Անդրեասյան

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում հավանություն տվեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծին եւ այն համարեց անհետաձգելի:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ սա լիովին նոր քրեակատարողական օրենսգրքի նախագիծ, իսկ վերջին անգամ այսպիսի նախագիծ ընդունվել է 18 տարի առաջ՝ 2004-ին:

«Կան նաեւ խորհրդային ժամանակների կարգավորումներ, որոնք այս օրենսգրքով փոփոխվում են: Դրա մի օրինակ է ուղղիչ հիմնարկների տեսակը, որ արհեստականորեն բաժանված էր բաց, կիսաբաց, փակ եւ բուժական: Դրանք վերացվում են, փոխարենը ունենալու ենք անվտանգության երեք գոտիներ՝ ցածր, միջին եւ բարձր ռիսկայնության հիմքով: ՔԿՀ-ներում հայտնված անձինք իրենց վարքագծի հետ կապված լինելու են վերափոխումներ, սա շատ ավելի առողջ մոդել է:

Մեկ այլ փոփոխություն է բուժական ուղղիչ հիմնարկը որպես առանձին տեսակ չպահպանելը: Մենք օրինակ ունենք« Դատապարտյալների հիվանանոց», եւ շատերը ձգտում են հայտնվել այնտեղ, որովհետեւ այն ունի մի պահման ռեժիմ, դա ավելի ազատ ռեժիմն է: Այն ազատազրկվածները, որոնք ուզում են ավելի ազատ լինել, ձգտում են այնտեղ եւ դա առաջացնում է կոռուպցիան ռիսկեր: Նոր օրենսգիրքը բերում է նոր  տրամաբանություն, որ բուժական հիմնարկն էլ հարմարացված է այս երեք ռիսկայնության գոտիների հետ կապված»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ հիմա ՔԿՀ-ներում ունեն ինքնսպանության, ինքնավնասումների դեպքեր. «Իսկ հիմա, երբ ազատազրկվածը հայտնվում է ՔԿՀ-ում, նա ենթարկվում է նախնական գնահատմամբ, նոր գործիքակազմ ենք ներդնում, որ կանխենք ինքնավնասումները:

Ընդհանրապես ամբողջ օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր  դատապարտյալի պատժի կրումը պետք է լինի անհատականացված, կարանտինից հետո ամեն մի դատապարտյալի համար ստեղծվում է իր անհատական պլանը՝ կախված իր անհատական խնդիրներից, վերաոոցիալականացման կարիքներից»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ սա նոր քայլ է քրեակատարողական համակարգում, դրական քայլ է ազատազրկված անձանց համար:

Այս նախագծի հրապատությունը պայմանավորված է նրանով, որ սա մի մի օղակն է նոր քրեական դատավարության եւ  քրեական օրենսգրքերի, որոնք ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից:

  • Կիսվել: