Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Infiniti»-ն. կան տուժածներ
Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:10-ի սահմաններում Հրաչյա Քոչար և Փափազյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Արսեն Ա.-ի վարած «Infiniti» և 30-ամյա Էրիկ Հ.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Toyota»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 22-ամյա Նարեկ Պ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Բախման հետևանքով «Infiniti»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով ծառին:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: