ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
«Վարորդի ընկերն» ու փաստաբան Ղազարյանը միջնորդություն-խնդրագիր են հանձնել ՀՀ նախագահին

«Վարորդի ընկերն» ու փաստաբան Ղազարյանը միջնորդություն-խնդրագիր են հանձնել ՀՀ նախագահին

Այսօր «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահն ու իր ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Ղազարյանը միջնորդություն-խնդրագիր են հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի նախագահը դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝  ստուգելու «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված լրացման հետևանքով դատական կարգով բողոքարկման համար նախատեսված 4000 դրամ պետական տուրքի վերաբերյալ օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Ի դեպ՝ այս փոփոխությամբ 5000 դրամանոց խախտում ունեցող քաղաքացին այն դատական կարգով բողոքարկելու համար 4000 դրամ տուրք պիտի վճարի:

  • Կիսվել: