երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Վարչապետի որոշմամբ հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը

Վարչապետի որոշմամբ հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը`

1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը՝ հետևյալ կազմով.

1) Գրիգորյան Վահե

2) Կարապետյան Նորա

3) Մարգարյան Աննա»,- ասված է որոշման մեջ:
 

  • Կիսվել: