կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ալվինա Գյուլումյանի հայցադիմումը

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ալվինա Գյուլումյանի հայցադիմումը

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Գեւորգ Սոսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ-ի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Փետրվարի 24-ին Վարչական դատարանը որոշում է կայացրել ՀՀ ֆինանսների նախարարությանը որպես երրորդ անձ ներգրավելու մասին։ Նախնական դատական նիստը նշանակվել է մարտի 23-ին։

Նշենք, որ Ալվինա Գյուլումյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՍԱՊԾ-ի։ Հայցվորը դատարան է դիմել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հայցվորի կենսաթոշակը վերահաշվարկելուն եւ ոչ իրավաչափ հաշվարկի արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարը հայցվորին վճարելուն պարտավորեցնելու պահանջով։

 

  • Կիսվել: