ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վանաձորում դանակահարել են «Վայֆայի Արո» մականվամբ Արայիկ Սարկիսյանին

Վանաձորում դանակահարել են «Վայֆայի Արո» մականվամբ Արայիկ Սարկիսյանին

Երեկ՝ մայիսի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 14։50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոնքի շրջանի և ծնկան շրջանի կտրած-ծակած» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ նա Վանաձոր քաղաքի բնակիչ 41-ամյա Արայիկ Սարկիսյանն է։ 

Իրավապահները պարզել են, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքում Սայաթ Նովայի անվան զբոսայգում գտնվող հայտնի «Վենեցիա» սրճարանի տնօրեն, հիվանդանոց տեղափոխված Ա․ Սարկիսյանը վիճաբանել է Վանաձոր քաղաքի բնակիչներ, եղբայրներ 27-ամյա Դավիթ Ղամբարյանի և 19-ամյա Գոռ Ղամբարյանի հետ։ Դրանից հետո Ա․ Սարկիսյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Վիճաբանության հիմնական մեղավորը եղել է սրճարանի տնօրենը, ով Վանաձորում հայտնի է նաև «Վայֆայի Արո» մականվամբ։ Սրճարանի տարածքում նա ու մի քանի հոգի հայհոյանքներ են հնչեցրել։ Եվ Դ․ Ղամբարյանը խնդրել է նրանց, որպեսզի դադարեցնեն հայհոյանքներ տալը, քանի որ սրճարանում մարդիկ կան։

Գալով սրճարան,  Գ․ Ղամբարյանը տեսնում է այդ ամենը և փորձում միջամտել վիճաբանությանը, սակայն Ա․ Սարկիսյանը շարունակում է հարվածներ հասցնել Ղամբարյան եղբայրներին։ Այդ ժամանակ եղբայրներից մեկը դանակով, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնապաշտպանության նպատակով հարվածներ է հասցնում Ա․ Սարկիսյանին։

  • Կիսվել: