երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում 2 կալանավոր կուլ է տվել երկաթյա մանր կտորներ

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում 2 կալանավոր կուլ է տվել երկաթյա մանր կտորներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 08:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել 2 կալանավորված անձի:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները նշված քրեակատարողական հիմնարկի կալանավորներ 27-ամյա Արեն Հարությունյանն է և 28-ամյա Արտյոմ Ղազարյանը:

Նրանք ի նշան բողոքի բանտի հացադուլավորների համար նախատեսված խցում կուլ են տվել երկաթյա մանր կտորներ (բոլտ, գայկա):

Նրանց բողոքի պատճառը իրենց նկատմամբ հարուցված գործի հետ անհամաձայնությունն է:

  • Կիսվել: