կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
«Վանաձոր» ՔԿՀ-ում այցելության եկած քաղաքացու գրպանում հայտնաբերվել է կալանավորված անձի համար նախատեսված կասկածելի զանգված

«Վանաձոր» ՔԿՀ-ում այցելության եկած քաղաքացու գրպանում հայտնաբերվել է կալանավորված անձի համար նախատեսված կասկածելի զանգված

2023թ․ մարտի 20-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Գ․ Խ-ին այցելած քաղաքացիներ Ա․ Ա-ին և Գ․ Մ․-ին։

Ինչօպես հաղորդում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, խուզարկության արդյունքում քաղաքացի Ա․ Ա-ի տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել է թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուրը 5․4 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։

Ա․ Ա․-ն բանավոր հայտնել է, որ փաթեթի պարունակությունը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, և բերել էր քրեակատարողական հիմնարկ՝ կարճատև տեսակցության ընթացքում կալանավորված անձին փոխանցելու համար։

  • Կիսվել: