շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վահանյանի գործով ցուցմունք է տվել ավագ նշանառու Բարսեղյանը

Վահանյանի գործով ցուցմունք է տվել ավագ նշանառու Բարսեղյանը

44-օրյա պատերազմի ընթացքում մարտական դիրքն ինքնակամ լքելու համար մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով ցուցմունք է տվել ավագ նշանառու Վլադիկ Բարսեղյանը: Վկան պատմել է, որ Վահանյանի հրամանով բարձրացել են Հադրութ բնակավայրի Խուռհատ սարի վրա, իսկ մարտը սկսելուց հետո հրամանատարին չի տեսել: Նրա խոսքով՝՝ Վահանյանը փախուստի է դիմել, իրենք մոտ 20 հոգով նահանջել են, մյուսների ճակատագրի մասին չի հետաքրքրվել: Ըստ մեղադրանքի՝ Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում Վահանյանն ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով նաև վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը, ինչի հետևանքով զինծառայողների մի մասը զոհվել է, մի մասը գերեվարվել, մյուսների գտնվելու վայրը անհայտ է: Դատավորի հարցին` ի վերջո, ում մեղքով այս ամենը եղավ, վկան պատասխանել է` բոլորիս:

  • Կիսվել: