հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են գողության փորձի եւ գողության դեպքեր

Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են գողության փորձի եւ գողության դեպքեր

Հուլիսի 12-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Էջմիածին քաղաքի քանդված հյուրանոցի շենքից գողություն են անում:

Մեկնած օպերատիվ խումբը Վազգեն Առաջինի փողոցի չգործող հյուրանոցային համալիրի տարածքից, «ԳԱԶել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման է ենթարկել 34-ից 35 տարեկան չորս տղամարդու: Պարզվել է, որ նրանք նախկին հյուրանոցային համալիրի տարածքից փորձել են գողանալ մետաղյա խողովակներ ու կոնստրուկցիաներ:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրանք հուլիսի 9-ին եւ 10-ին նույն հյուրանոցային համալիրի տարածքից գողացել են 40 ջեռուցիչ:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: