կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Վաղարշապատ համայնքում ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ժամը 20․00-ի դրությամբ)

Վաղարշապատ համայնքում ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ժամը 20․00-ի դրությամբ)

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ։

Այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 1 և ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու՝ 2 դեպքերով կազմվել և Քննչական կոմիտե է ուղարկվել 3 հաղորդում։
Մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները ստուգվում են։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 61 անձ։

Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ Վաղարշապատ համայնքում (ձև 9) ստացել են 56 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 33 զանգեր։

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 17 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Վաղարշապատի բաժնում խորհրդատվություն է տրամադրվել 82 քաղաքացու։

 

  • Կիսվել: