կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ուշագրավ դեպք Արմավիրի բանտի կարանտինային մասնաշենքում. դատապարտյալը ծակել է հսկիչի գլուխը

Ուշագրավ դեպք Արմավիրի բանտի կարանտինային մասնաշենքում. դատապարտյալը ծակել է հսկիչի գլուխը

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի քրեակատարողական հիմնարկում ուշագրավ դեպք է եղել: Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ դատապարտյալը, որը մորը սպանելու համար պատիժը կրում է Արմավիր ՔԿՀ-ի կարանտինային մասնաշենքում, բանտի հսկիչին խնդրել է թույլ տալ հեռախոսազանգ իրականացնել: Բանտի հսկիչը թույլ է տվել: Արդյունքում, դատապարտյալը, դուրս գալով խցից, սուր գործիքով ծակել է Արմավիրի հսկիչ Հայկի գլուխը. վերջինս կորցրել է գիտակցությունը եւ ընկել է գետնին:

Մեզ հայտնի դարձավ, որ բանտի մյուս հսկիչներին հաջողվել է կանխել դատապարտյալի մյուս գործողությունները եւ կարգի են հրավիրել վերջինիս:

  • Կիսվել: