ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ծառուկյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ են հայտնել. դատարանը հեռացել է որոշում կայացնելու

Ծառուկյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ են հայտնել. դատարանը հեռացել է որոշում կայացնելու

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվեց:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանին Ծառուկյանի պաշտպանները ինքնաբացարկ են հայտնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

Նա նշեց, որ որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 13։30-ին։

Սարգսյանն ասաց, որ մի բան պարզ էր, որ այստեղ անկհայտ շահագրգռվածություն կար։

՛՛Պարզվում է, երբ պաշտպանի բողոքը հետ են ուղարկել՝ որոշակի տեխնիկական շտկումներ անելու եւ հետ ուղարկելու համար, տրամադրվել է ընդամենը 2 օր դրա համար, այն դեպքում, երբ սովորական փորձը ցույց է տալիս, որ այդ ժամկետները գոնե 10-25 օր են լինում։

Հստակ փաստական տվյալներ ունենք, որ Վճռաբեկ դատարանի աշխատակիցներին հանձնարարություն է եղել, որպեսզի անձամբ գնան փոստային բաժանմունք եւ ստանան պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցումը հաստատող փաստական տվյալը։

Այսինքն՝ խնդիրը, որ ակնհայ շահագրգռվածություն կա, որ ինչ-որ անձինք հանձնարարում են՝ արագություն ապահովեն, որ ինչ-որ աշխատակիցներն էլ ջանասիրաբար գնում ու փոստերից վերցնում են եւ այլն»,-նշեց պաշտպանը։

Նա վստահ է, որ այդ ամենը կատարվել է, որ որոշումը կայացվի կոնկրետ ժամկետում. ՛՛՛Ամսի 10-ին մերժվեց բողոքը ու բոլորին ուղարկեցին որոշումները, սակայն գործը չուղարկեցին, մնաց Վճռաբեկ դատարանում մինչեւ ամսի 17-ը։ Նույն օրը բերեցին առձեռն մուտքագրեցին Կենտրոնի դատարան։ Ինչո՞ւ, որովհետեւ հանկարծ փոստով չուղարկեն, ժամկետների խնդիր չլինի եւ այլ դատարանի հերթապահության օրով լինի՛՛։

  • Կիսվել: