երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 7-ին Անդրանիկի փողոցում հատնաբերվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին է տեղափոխվել 40-ամյա Զոհրաբ Ս.-ն: Նա մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 3-րդ մասի մեղադրանքով:

 

Զոհրաբ Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:

  • Կիսվել: