կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Վահան Քերոբյանը ցանկանում է ուղեկցել ամերիկյան բուհ ընդունված որդուն. դատարանը թույլ չտվեց մեկնել ԱՄՆ

Վահան Քերոբյանը ցանկանում է ուղեկցել ամերիկյան բուհ ընդունված որդուն. դատարանը թույլ չտվեց մեկնել ԱՄՆ

Իմ տղայի համար կյանքի ամենակարևոր դրվագներից մեկն է հիմա, նա միշտ ապրել է Հայաստանում ու հիմա առաջին անգամ պետք է ապրի արտերկրում: Այս մասին դատական նիստի ժամանակ դիմելով դատավորին ասաց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը՝ խնդելով թույլ տալ իրեն ազատ տեղաշարժվել և վերացնել բացակայելու արգելքը:

«Խնդրում եմ նաև հաշվի առնել իմ աշխատանքն ու մյուս նախաձեռնությունները, որոնք բավականին ակտիվ կապված են լինելու միջազգային գործունեության հետ: Այդ տեսանկյունից խնդրում եմ Ձեզ ապահովել իմ տեղաշարժի ազատությունը բնականաբար երաշխավորելով նաև դատական նիստերին իմ մասնակցելը»,- ասաց Քերոբյանը:

Մեղադրողը առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ նրա նմատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը պետք է պահպանվի, բարձր է հավանականությունը, որ Քերոբյանը կարող է մեկնել և չվերադառնալ։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ մերժեց այդ միջնորդությունը։

  • Կիսվել: