երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Թեհրան-Երևան օդանավի ժամանումից հետո ձերբակալել են 54-ամյա Ալի Ի.-ին. նրան որոնում են Տաշքենդի իրավապահները

Թեհրան-Երևան օդանավի ժամանումից հետո ձերբակալել են 54-ամյա Ալի Ի.-ին. նրան որոնում են Տաշքենդի իրավապահները

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 26-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 54-ամյա Ալի Ի.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2023 թ. դեկտեմբերի 28-ից Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

  • Կիսվել: