ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տեղեկությունը, թե առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ, իրականությանը չի համապատասխանում. ՀՔԾ

Տեղեկությունը, թե առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ, իրականությանը չի համապատասխանում. ՀՔԾ

«Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե իբր «ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ», և որ «քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը», իրականությանը չի համապատասխանում, այս մասին հայտնում է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Տեղեկացնում ենք, որ նման գործ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում չի քննվում:

Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց», - հայտարարել է խոսնակը։

  • Կիսվել: