հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն՝ մարզերում. հայտնաբերվել է 3 323 խախտում

ՃՈ ուժեղացված ծառայություն՝ մարզերում. հայտնաբերվել է 3 323 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 3-ից 10-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3323 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 36, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։

17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 83-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Երկու վարորդ տուգանվել են վարելիս ծխելու համար։

  • Կիսվել: