ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1386 խախտում

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1386 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 10-ից 17-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1386 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 18 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 15 վարորդ։ 13 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 13-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 70-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

  • Կիսվել: