ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ճամբարակում կովերի ուղղությամբ կրակած քաղաքացուն բերման են ենթարկել

Ճամբարակում կովերի ուղղությամբ կրակած քաղաքացուն բերման են ենթարկել

Ոստիկանության Ճամբարակի բաժին սեպտեմբերի 3-ին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձինք կրակել են մի քաղաքացու կովերի ուղղությամբ, ապա մորթել կենդանիներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները տուժողից հաղորդումն ընդունել են։

Պարզվել է, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 22:30-ի սահմաններում, տուժողի հարևանը Ճամբարակ քաղաքի Բայրոնի փողոցի հողամասերից մեկում որսորդական հրացանով կրակել էր երկու կովերին, ինչի հետևանքով կովերից մեկը սատկել է, մյուսը՝ վիրավորվել։ Քաղաքացուն պատճառվել էր շուրջ 600.000 դրամի նյութական վնաս:
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Ճամբարակի բաժին։ Նրա անվամբ հաշվառված «ԻԺ» ողորկափող որսորդական հրացանը վերցվել է:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

  • Կիսվել: