չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տավուշի բաժնի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Տավուշի բաժնի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Փետրվարի 22-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Նորքի 69-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Իրացնելով տեղեկությունները՝ նրանք Նորաշեն բնակավայրի տարածքում տղամարդուն հայտնաբերել են, ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Տավուշի բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխունայի նմանվող զանգված: Ձերբակալվածը հայտնել է, որ այն թմրանյութ է:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: