կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել

Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով վաճառվող հողամասը տարիներ առաջ ձեռք է բերվել ընդամենը 268 հազար դրամով։ «Հետքն» ուսումնասիրել է հողամասի սեփականաշնորհման պատմությունը և պարզել, որ գույքն օտարվել է կասկածելի գործարքների արդյունքում։ Տարածքի ներկայիս սեփականատերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանի ընկերությունն է, գրում է Հետքը:

Մյասնիկյան պողոտայով Նոր Նորք բարձրանալիս, ճանապարհին՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու սկզբնամասում հողամասի վաճառքի ցուցանակ է փակցված։ Զանգահարելով հողամասի վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալություն և հանդես գալով որպես հավանական գնորդ՝ պարզեցինք արժեքը. այն վաճառվում է 2 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարով։ Ահա գործակալի հետ մեր զրույցից մի հատված։

-Բարեւ ձեզ։ Գայի պողոտայի սկզբում գտնվող հողը ձե՞ր գործակալությունն է վաճառում։

-Այո։

-Ի՞նչ արժի։

-1900 քառակուսի է, 2 միլիոն 600 հազար։

-Տեսեք, դա այգուն կպած է, կարո՞ղ է այգու տարածք է։

-Չէ, այգու հետ կապ չունի, վկայականով հենց այդ տարածքը կա` 1903 քմ։

-Օրինական, սեփականաշնորհված տարա՞ծք է։

-Այո։

-Ճակատը քանի՞ մետր է։

-Ճակատը մոտ 60-65 մետր է։ Վկայականով բնակավայրերի, շենք-շինությունների կառուցապատման համար է։

-Խառը կառուցապատման տա՞կ է։

-Չէ, գրված է՝ բնակավայրերի ու շենք-շինությունների կառուցապատման համար։ Այս պահին մենք քաղաքապետարան էլ ենք դիմել։ Մի հատ հասկանանք՝ հարկայնությունն ինչքան է, դեռ պատասխան չունենք (խոսքը շենք կառուցելու թույլատրելի հարկայնության մասին է- հեղ․)։

-Վերջերս քաղաքապետարանն այդ տարածքում տներ էր քանդում, պրոբլեմ չի լինի՞։

-Հետևն ա ընկնում, կապ չունի մեր հողի հետ։ Առաջին գիծ է այդ հողը, և այդքանն ամբողջը սեփականության վկայականով է։ Վաղուց սեփականաշնորհված հող է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

  • Կիսվել: