երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Թաթոյանն անգլիական եկեղեցու հոգևոր առաջնորդին է ներկայացրել հայ գերիների խոշտանգումների հիմնավոր ապացույցներ

Թաթոյանն անգլիական եկեղեցու հոգևոր առաջնորդին է ներկայացրել հայ գերիների խոշտանգումների հիմնավոր ապացույցներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբի հետ հանդիպմանը ներկայացրել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում և հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի զեկույցները, հիմնավոր ապացույցներ։

Արման Թաթոյանը Հռոմում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակության կազմում։

Խոսվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունից՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։

ՄԻՊ-ը նաև Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին է ներկայացրել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները:

Թաթոյանը Հռոմում առանձին հանդիպել է The Guardian, Times, France 24, DW Germany, Stampa Estera, Rai, Al Ghad TV և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական կողմի խոշտանգումները հայ գերիների նկատմամբ:

  • Կիսվել: