շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տաթևիկ Ռևազյանի ու նրա ընտանիքի հասցեին վիրավորական արտահայտություններով գրառումներ կատարող Արտյոմ Խաչատրյանը  բերման է ենթարկվել

Տաթևիկ Ռևազյանի ու նրա ընտանիքի հասցեին վիրավորական արտահայտություններով գրառումներ կատարող Արտյոմ Խաչատրյանը բերման է ենթարկվել

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի ու նրա ընտանիքի հասցեին վիրավորական արտահայտություններով գրառումներ կատարող Արտյոմ Խաչատրյանն այսօր բերման է ենթարկվել Ոստիկանություն, այս մասին InfoPort.am-ին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում Արտյոմ Խաչատրյանը բերման է ենթարկվել, տվել է բացատրություն և ազատ է արձակվել»,- նշում են ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն՝ ստուգման և հետագա ընթացքը որոշելու համար։

Հիշեցնենք նաև, որ Խաչատրյանը սոցցանցում մայիսի 19-ն վիրավորական արտահայտություններ էր արել Ռևազյանի վերաբերյալ, ինչն արժանացել էր հանրային պարսավանքի։ Այն ատելության խոսք էր որակել նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթյանը։

  • Կիսվել: