երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Տաշիրի ոստիկանները առանց աքցիզի 301 շիշ օղի են հայտնաբերել

Տաշիրի ոստիկանները առանց աքցիզի 301 շիշ օղի են հայտնաբերել

Նոյեմբերի 15-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները տվյալներ էին ստացել, որ Տաշիրում մի քաղաքացի անհայտ ծագման օղի է վաճառում։

Ոստիկանությունից  հայտնում են, որ նույն օրը Տաշիրի Երևանյան փողոցում ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են Վանաձորի մի բնակչի «Մերսեդեսը»։ Մեքենայի ստուգմամբ հայտնաբերվել է առանց համապատասխան աքցիզի, այլ պետության ապրանքանիշերի պիտակներով 60 շիշ օղի։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Նյութերի նախապատրաստման ընթացքում մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է այլ պետության ապրանքանիշերի պիտակներով 241 շիշ օղի։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հայտնաբերված օղու ծագման և ձեռքբերման աղբյուրը բացահայտելու ուղղությամբ։

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: