Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կալանքից ազատվեց
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվեց այլընտրանքային խափանման միջոցով, հայտնել է նրա փաստաբան Վահագն Քեշիշյանը։
Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու մեջ։