հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ է արձակվել կալանքից

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ է արձակվել կալանքից

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Խաչատրյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

«Այսօր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Տիգրան Խաչատրյանը»,–գրել է պաշտպանը, և հավելել, որ « Քննչական կոմիտեի քննիչը, առաջին ատյանի դատավոր Դավիթ Արղամանյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, հաստատապես տեղյակ լինելով, որ Տիգրանը որևէ հանցավոր արարք չի կատարել, նրան երկու ամիս կանաքի տակ են պահել»։

Պաշտպանը նաև հավելել է, որ այդ անձինք պատասխանատվության են ենթարկվելու։

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար։

  • Կիսվել: