ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սուրիկ Խաչատրյանի որդիների վարորդական իրավունքների ստացման գործընթացների մասով նյութեր են նախապատրաստվում

Սուրիկ Խաչատրյանի որդիների վարորդական իրավունքների ստացման գործընթացների մասով նյութեր են նախապատրաստվում

Սյունիքի մարզում վարորդական իրավունքների ստացման անօրինական գործընթացների մասով մարզի դատախազության հանձնարարությամբ ոստիկանությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Մասնավորապես, ապրիլի 24-ին ոստիկանության Գորիսի բաժնի հետախուզության բաժանմունքում պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Ռոբերտ Առուշանյանը, 45-ամյա Գեղամ Հախվերդյանը, 52-ամյա Գևորգ Միքայելյանը, 50-ամյա Արտեմ Դինունցը, 64-ամյա Սեյրան Խաչատրյանը, որոնք հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, կասկածվում են անօրինական գործարք կատարելու համար։

Իսկ Երևանի բնակիչներ 28-ամյա Տիգրան Խաչատրյանը, 26-ամյա Տրդատ Խաչատրյանը, Սյունիքի մարզի բնակիչներ 46-ամյա Արսեն Դադալյանը, 25-ամյա Հրաչ Հայրապետյանը, 59-ամյա Սարգիս Քումունցը, 28-ամյա Էդուարդ Մաշուրյանը և 41-ամյա Մայիս Խաչատրյանը նույնպես հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, սակայն հաշվառվելուց հետո չեն զրկվել վարորդական իրավունքի վկայականներից, այդկերպ խախտվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի պահանջները։

Նշենք, որ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիներն են։

  • Կիսվել: