հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սուրիկ Խաչատրյանի որդին կալանավորվել է

Սուրիկ Խաչատրյանի որդին կալանավորվել է

Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արղամանյանի բավարարեց Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը:

՛՛Հիմնավոր կասկածը հաստատող միակ տվյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ(բոլորիս հայտնի Ջհանգիրյանի գործով) ամրագրված իմպերատիվ պահանջների ուղղակի խախտմամբ ոստիկանության մի օպերլիազորից վերցված ցուցմունքն է՛՛,-նշել է նա։

Պաշտպանը հայտնել է, որ այս դեպքով հաղորդում է ներկայացնելու ՛՛դատավորի, քննիչի և օպերլիազորի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ՛՛:

  • Կիսվել: