չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Սուպերվարչապետական համակարգը» ուզում ենք դարձնել հավասարակշռված. Անդրեասյան

«Սուպերվարչապետական համակարգը» ուզում ենք դարձնել հավասարակշռված. Անդրեասյան

ՀՀ արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ցանկանում է իշխանության թևերի բալանսավորում՝ բարեփոխումների շրջանակում հավասարակշռված դարձնելով, այսպես կոչված, «սուպերվարչապետական համակարգը»: Այա մասին Անդրեասյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

՛՛Գլոբալ իմաստով այո, մենք, այսպես կոչված «սուպերվարչապետական համակարգը» ուզում ենք դարձնել հավասարակշռված համակարգ՛՛,-ասաց նա:

Ըստ նախարարի՝ միևնույն ժամանակ չպետք է կառավարությունից և վարչապետից լիազորությունները վերցնել ու տալ նախագահին կամ խորհրդարանին:

Անդրեասյանը հատուկ շեշտեց՝ կառավարությունը, վարչապետը, անձամբ ինքը չեն ցանկանում ուղղորդել, թելադրել Սահմանադրական բարեփոխումների խորհրդին, հանձնաժողովին, թե որն է բալանսավորման ճիշտ ձևը: Նախարարն ասաց, որ աշխատում է զուսպ խոսել այդ փոփոխությունների մասին, որ չուղղորդի հանձնաժողովին, որը ձևավորվելու և աշխատելու է:

  • Կիսվել: