երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ստոր և ճղճիմ քայլերով չեն կարող հասնել իրենց նպատակին և սասանել գործող իշխանության դեմ պայքարելու մեր միասնական կամքը. Գերասիմ Վարդանյանը՝ ՔԿՀ-ից

Ստոր և ճղճիմ քայլերով չեն կարող հասնել իրենց նպատակին և սասանել գործող իշխանության դեմ պայքարելու մեր միասնական կամքը. Գերասիմ Վարդանյանը՝ ՔԿՀ-ից

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը Արմավիի ՔԿՀ-ից անդրադարձել է իրեն վերագրվող նյութերին:

«Անհայտ ծագման ու կեղծված ձայնագրությունների միջոցով ինձ նախ ապօրինի կալանավորեցին 2 ամսով, հիմա էլ շարունակում են հեղինակությանս արատավորմանն ուղղված քայլերը` նույն ոճով հրապարակելով խեղաթյուրված նոր ձայնագրություններ, որոնց նպատակը ինձ և իմ կուսակցությանը հարվածելն ու շարժումը պառակտելն է:

Ես անգամ զրկված եմ ինձ վերագրվող հերյուրանքներից, իրականությանը չհամապատասխանող պնդումներից պատշաճ կերպով պաշտպանվելու հնարավորությունից, քանի որ սահմանափակված է իմ տեսակցությունների իրավունքը և կտրված է աշխարհի հետ իմ կապը:

Այդուհանդերձ վստահ եմ, որ նման ստոր և ճղճիմ քայլերով չեն կարող հասնել իրենց նպատակին և սասանել գործող իշխանության դեմ պայքարելու մեր միասնական կամքը»։

Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է։ Վարդանյանը մեղադրվում է հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու համար:

 

  • Կիսվել: